18/06/2020 11:39
Առողջապահության նախարարը կոչ է անում կտորից դիմակ չկրել
Տնային օգտագործման դիմակները երբեք չեն կարող փոխարինել բժշկական դիմակներին, կառավարության նիստին հավաստիացրեց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:
«Հիմա մենք տեսնում ենք, որ մոդայիկ է դարձել կտորե դիմակներ կրելը, ես խնդրում ու կոչ եմ անում մեր բոլոր գործընկերներին, այդ թվում, այստեղ ներկա, կտորե դիմակեր չկրել, նաև՝ մեր բոլոր քաղաքացիներին», - կառավարության նիստին ասաց նախարարը։
Նա նշեց, որ կտորից դիմակ կրելը պետք է պայմանավորված լինի միայն ֆինանսական միջոցների բացակայությամբ, ոչ թե գեղեցկության կամ այլ պատճառներով։
«Սա շատ կարևոր է, հատկապես, այն քաղաքացիների համար, որոնք խոցելի խմբում են», - ասաց նախարարը։