18/06/2020 11:30
Կորոնավիրուսի հետևանքով 444 հոգի գտնվում է ծանր վիճակում, 131 հոգի՝ ծայրահեղ ծանր վիճակում. նախարար
Մենք ապացուցել ենք, որ փողոցում դիմակ կրելը պաշտպանում է, կառավարության այսօրվա նիստին հայտարարեց Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։
«Երբ որ մենք նայում ենք զրուցարանում նստած մեր տարեց քաղաքացիների նարդի խաղալուն, միայն դիմակն է, որ իրենց պաշտպանելու է, այս պարզ գիտակցմանը մինչև չհասնենք, չենք կարողանալու դիմակայել այս մարտահրավերին», - ասաց նա։
Թորոսյանի խոսքով՝ այսօր առավոտյան 09։00-ի դրությամբ ունենք 143 հոգի, որ կարիք ունի հոսպիտալիզացիայի, որից 25-ը գտնվում է տանը։
«Ինը թեթև ծանրության է, 16-ը միջին ծանրության է», - ասաց նախարարը։
Նա նշեց, որ 444 հոգի գտնվում է ծանր վիճակում, իսկ 131 հոգի՝ ծայրահեղ ծանր վիճակում, որից 39-ը՝ թոքերի արհեստական օդափոխության սարքերի վրա։