19/06/2020 11:09
Գերմանիայում COVID-19 կորոնավիրուսային վարակի ընդհանուր թիվը գերազանցել է 188 հազարը
Գերմանիայում նոր տիպի կորոնավիրուսային վարակի ընդհանուր դեպքերի թիվը գերազանցել է 188 հազարը, մահացել է ավելի քան 8 հազար մարդ, հայտնում է Ռոբերտ Կոխի համալսարանը:
Մեկ օրում Գերմանիայում նոր կորոնավիրուսով վարակվածների թիվը աճել է 770-ով, իսկ նախորդ օրը գրանցվել է մահվան 16 դեպք:
Ընդհանուր առմամբ, Գերմանիայում արձանագրվել է COVID-19 վարակի 188 534 դեպք, համաճարակի սկզբից մահացել է 8 872 պացիենտ: Ապաքինվել է ավելի քան 174.4 հազար մարդ: