19/06/2020 16:23
Ալեն Սիմոնյանը հանդիպել է ՌԴ դեսպանի հետ. քննարկվել են նաև ներքաղաքական հարցեր
ՀՀ Ազգային ժողովի փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը հանդիպել է ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինի հետ, այս մասին Սիմոնյանը գրել է իր ֆեյսբուքյան էջում.
«ԱԺ-ում հանդիպում ունեցա ՀՀ-ում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինի հետ: Քննարկեցինք հայ-ռուսական հարաբերությունների օրակարգային մի շարք հարցեր, միջխորհրդարանական հարթակում հետագա համագործակցությունը, ՀՀ ներքաղաքական զարգացումները և ընդգծեցինք ՀՀ-ՌԴ միջև հարաբերությունների բարձր մակարդակը:
Հանդիպումն անցավ երկկողմ վստահության և անկեղծության մթնոլորտում», - նշել է ԱԺ փոխխոսնակը: