19/06/2020 20:06
Փաշինյանի փոխարեն Մոսկվա կմեկնի պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը
Մոսկվայում Հայրենական Մեծ Պատերազմի 75-րդ տարեդարձին նվիրված շքերթին Հայաստանը ներկայացնելու է 75 հոգուց բաղկացած զորախումբ` պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի գլխավորությամբ: Այդ մասին տեղեկացնում է վարչապետի մամուլի քարտուղար Մանե Գևորգյանը։
Ավելի վաղ հայտարարվել էր, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի մասնակցի Հայրենական Մեծ Պատերազմի 75-րդ տարեդարձին նվիրված միջոցառումներին: