19/06/2020 18:01
ՀՀ Կենտրոնական բանկի նախագահը հանդիպել է ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանի հետ
Հունիսի 19-ին ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը հանդիպել է Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի հետ, հայտնում են ԿԲ հասարակայնության հետ կապերի բաժնից:
Հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր:
Առանձին անդրադարձ է կատարվել Արցախի տնտեսության զարգացման հարցում առևտրային բանկերի և ֆինանսական այլ կազմակերպությունների դերին:
Կողմերը կարևորել են ֆինանսաբանկային ոլորտում գործակցության զարգացման ուղղությամբ իրականացվող ծրագրերը: