19/06/2020 15:43
Լուկաշենկոն հայտարարել է Բելառուսում «մայդանի» խափանման մասին
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ հանրապետության իշխանություններին հաջողվել է խափանել երկրում իրավիճակն ապակայունացնելու ծրագիրը:
«Վերջին մի քանի օրերի իրավիճակին հետևելով՝ ես տեսնում եմ, որ ակտիվացել են կոնկրետ ուժեր, որոնք սկսել են ինտենսիվ գործել երկրում իրավիճակը ցնցելու համար: Մենք դա դիտարկել ենք...վաղուց: Ամեն դեպքում մեզ հաջողվել է կատարել որոշ քայլեր և խափանել Բելառուսում իրավիճակն ապակայունացնելու, երկիրը «մայդանի» բերելու մեծ ծրագիրը», - Լուկաշենկոյի խոսքերը մեջբերում է «Sputnik»-ի բելառուսական ծառայությունը:
Նախագահը նշել է, որ հաջողվել է պատռել ոչ միայն Բելառուսում գործող տիկնիկների, այլև նրանց ստեղծողների դիմակները, որոնք Բելառուսից դուրս են:
Լուկաշենկոյի կարծիքով՝ այժմ ինչպես Արևելքի, այնպես էլ Արևմուտքի քաղաքական հետաքրությունները կենտրոնացել են Բելառուսի վրա: