19/06/2020 16:44
Դատավոր Արսեն Նիկողոսյանը հանդիպել է ԲԴԽ անդամների հետ (Փաստինֆո)
«Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արսեն Նիկողոսյանը քիչ առաջ հանդիպել է ԲԴԽ անդամների հետ՝ քննարկելու ստեղծված իրավիճակը։
Ավելի վաղ ԲԴԽ անդամ Գրիգոր Բեքմեզյանը «Փաստինֆո»-ին հայտնել էր, որ դատավոր Արսեն Նիկողոսյանի հետ հանդիպում են նախաձեռնելու՝ նկատի ունենալով հունիսի 18-ին կայացրած դատական ակտից հետո նրա դեմ սկսված արշավը։
Հիշեցնենք, որ երեկ՝ հունիսի 18-ին Վերաքննիչ քրեական դատարանը՝ նախագահությամբ դատավոր Արսեն Նիկողոսյանի, բավարարել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ պաշտպաններ Արամ Վարդևանյանի և Հովհաննես Խուդոյանի բողոքները, իսկ Ռուբեն Սահակյանի վերաքննիչ բողոքը բավարարել է մասնակի։
Վերաքննիչ դատարանը մասնակիորեն բեկանել է Երևանի ընդհանուր իրավասության դատարանի որոշումը։
Դատարանի որոշման համաձայն՝ Ռոբերտ Քոչարյանն ազատ կարձակվի 2 մլրդ ՀՀ դրամի չափով գրավի դիմաց՝ գումարը դատարանի դեպոզիտ հաշվին փոխանցելուց հետո։