19/06/2020 11:45
Թուրքական թերթը Զելենսկուն և Վերա Բրեժնևային «ամուսնացրել է»
Թուրքիայում հայտնի Hurriyet թերթն Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուն սխալմամբ «ամուսնացրել է» դերասանուհի և երգչուհի Վերա Բրեժնևայի հետ:
Կորոնավիրուսով վարակվելու հետ կապված Ուկրաինայի առաջին տիկնոջ մասին հոդվածում թերթը տեղադրել է «Ութ լավագույն ժամադրություն» ֆիլմի պաստառը, որի վրա Վլադիմիր Զելենսկին Վերա Բրեժնևայի հետ է, որը ֆիլմում մարմնավորում է նրա կնոջը:
Տեքստը պաշտոնական կայքում զետեղվել է հունիսի 17-ին, որում ավելի ուշ փոխել են նկարը, նաև տպագիր տարբերակում: