19/06/2020 17:19
Մեղադրանքի մեջ որևէ ապացույց չկա, որ Գագիկ Ծառուկյանն անձամբ որևէ մեկին կաշառք է տվել կամ իմացել է, որ որևէ մեկին կաշառք են տալիս. Պաշտպան (Տեսանյութ)
Մեղադրանքի մեջ որևէ տեղ նշում չկա, որ Գագիկ Ծառուկյանը որևէ մեկին ասել է՝ տանեն ընտրակաշառք տան, լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԲՀԿ ղեկավարի պաշտպան Երեմ Սարգսյանը:
«Մեղադրանքի կողմը դատարանում, ըստ էության, որևէ կերպ չի կարողացել հիմնավորել և ներկայացնել փաստաթուղթ, որն իր բովանդակությամբ էականորեն կտարբերվեր փետրվարի 5-ին ներկայացված փաստաթղթի բովանդակությունից։ Որևէ տեղ նշում չկա, որ Գագիկ Ծառուկյանը որևէ մեկին ասել է՝ տանեն ընտրակաշառք տան։ Նման որևէ ապացույց դատարան չի ներկայացվել։ Որևէ ապացույց չկա, որ Գագիկ Ծառուկյանն անձամբ որևէ մեկին կաշառք է տվել։ Որևէ ապացույց չկա, որ Գագիկ Ծառուկյանն իմացել է, որ որևէ մեկին կաշառք են տալիս։ Մնացած ամեն ինչը ենթադրություններ են», - ասաց պաշտպանն՝ ընդգծելով.
«Աբսուրդ է, երբ ենթադրությունների համար ուզում են մարդ կալանավորել»: