19/06/2020 17:25
Գագիկ Ծառուկյանի կալանքի վերաբերյալ որոշումը կհրապարակվի հունիսի 21-ին (Տեսանյութ)
Հունիսի 21-ին՝ ժամը 15։00-ին, Երևանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի Շենգավիթի նստավայրում կհրապարակվի Գագիկ Ծառուկյանին կալանավորելու հարցով որոշումը:
«Կողմերը շատ ծավալուն փաստարկներ են ներկայացրել՝ թե՛ գրավոր, թե՛ բանավոր։ Դատավորը պետք է կարողանա այս ամենը համադրել և դրա հիման վրա որոշում կայացնել՝ բավարարե՞լ, թե՞ մերժել Գագիլկ Ծառուկյանին կալանավորելու միջնորդությունը», - շուրջ 7 ժամ տևած դռնփակ դատական նիստից հետո լրագրողներին ասաց Ծառուկյանի պաշտպան Երեմ Սարգսյանը։