19/06/2020 13:07
Ռուսաստանում մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 181 մարդ
Ռուսաստանում մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 181 մարդ: Ընդհանուր առմամբ, երկրում համաճարակի սկսվելուց ի վեր մահացել է 7841 պացիենտ: Այս մասին հայտնել են կորոնավիրուսային վարակի դեմ պայքարի օպերատիվ շտաբից:
Երկրում օրվա ընթացքում հաստատվել է COVID-19-ով վարակվելու 7972 նոր դեպք: Համաճարակի ընթացքում արձանագրվել է ընդհանուր 569 063 դեպք:
Մեկ օրում 10 443 մարդ ապաքինվել է, ընդհանուր առմամբ՝ 324 406 պացիենտ: