19/06/2020 13:45
Ուկրաինայում կորոնավիրուսով վարակների նոր ռեկորդ է սահմանվել
Անցած օրվա ընթացքում Ուկրաինայում գրանցվել է կորոնավիրուսով վարակվելու 921 դեպք: Հունիսի 19-ին հայտարարել է Ազգային անվտանգության և պաշտպանության խորհուրդը:
Նախորդ ռեկորդը սահմանվել էր նախօրեին`829 դեպք: Ավելին, համաճարակի մեկնարկից ի վեր առաջին անգամ վարակվածների թիվը գերազանցել է օրական 900-ը:
Կորոնավիրուսային վարակի հաստատված դեպքերի ընդհանուր թիվը հասել է 34 984-ի: Անցյալ օրվա ընթացքում կորոնավիրուսային վարակից մահացել է 19 մարդ, մահացությունների ընդհանուր թիվը 985 է:
Անցած օրվա ընթացքում վերականգնվել է 586 հիվանդ, համաճարակի մեկնարկից ի վեր ընդհանուր առմամ՝ 16.033: