19/06/2020 18:27
Նոր Զելանդիայում անհայտ անձը կրակել է ոստիկանների վրա
Նոր Զելանդիայի Օքլենդ քաղաքում անհայտ անձը կրակել է ճանապարհային երթևեկությունը կարգավորող ոստիկանության սպաների վրա, հայտնում է «The New Zealand Herald» թերթը:
«Ըստ ոստիկանության՝ անհայտ անձն արձակել է մի քանի կրակոց: Միջադեպի ընթացքում հրազենային ծանր վիրավորում է ստացել երկու սպա, իսկ պատահական վկան վրաերթի է ենթարկվել», - ասվում է հաղորդագրության մեջ:
Թերթը պարզաբանում է, որ տուժած ոստիկաններից մեկն ավելի ուշ մահացել է հիվանդանոցում: Բժիշկները երկրորդի վիճակը գնահատում են ծանր, բայց կայուն:
Հանցագործը դեպքի վայրից փախել է մեքենայով: Ներկայումս նա հետախուզման մեջ է: