19/06/2020 16:02
Գիտնականները հայտնաբերել են COVID-19-ի անսովոր ախտանշան
Կանադացի գիտնականները ենթադրում են, որ կորոնավիրուսի ախտանշաններից մեկը կարող է լինել աչքի լորձաթաղանթի բորբոքումը, հայտնում է РИА Новости-ն:
Խոսքը կոնյուկտիվիտի մասին է. դա բարակ թափանցիկ հյուսվածքի բորբոքում է, որը ծածկում է կոպերը: Այն կարող է առաջանալ բակտերիաների, վիրուսների ներթափանցման պատճառով:
Այսպես, գիտնականներն ուսումնասիրել են 29-ամյա մի հիվանդի, որն այս տարվա մարտին կարմիր աչքերով հիվանդանոց էր ընդունվել: Նրա մոտ ախտորոշվել էր կոնյուկտիվիտ, բայց ավանդական բուժումն արդյունք չէր տալիս:
Ավելի ուշ պարզվել է, որ կինը վերջերս այցելել էր Ասիա: Նա կորոնավիրուսի թեստ է հանձնել և ստացել դրական պատասխան:
Միևնույն ժամանակ, ինչպես նշում են փորձագետները, նրա մոտ բացակայում էին կորոնավիրուսի սովորական ախտանշանները՝ տենդը կամ հազը: