19/06/2020 19:00
ՌԴ Կենտրոնական բանկը վերաֆինանսավորման տոկոսադրույքը նվազեցրել է մինչև 4.5 տոկոս
Ռուսաստանի բանկը 2020թ. հունիսի 19-ին որոշել է նվազեցնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը մինչև 4.5%: Այս մասին ասվում է ռուսական կարգավորչի կայքում հրապարակված հայտարարության մեջ:
Համապատասխան որոշումը կայացրել է ՌԴ ԿԲ-ի տնօրենների խորհուրդը:
Ինչպես նշել է կարգավորիչը՝ 2021 թվականին առկա է գնաճի շեղում դեպի ներքև՝ 4%, ընդունված որոշումը միտված է դրա սահմանափակմանը: