19/06/2020 12:16
Կորոնավիրուս է հայտնաբերվել Ղազախստանում Վրաստանի դեսպան Զուրաբ Աբաշիձեի մոտ
Կորոնավիրուսով վարակ է հայտնաբերվել Ղազախստանում Վրաստանի դեսպան Զուրաբ Աբաշիձեի մոտ: Վրաստանի արտգործնախարարությունից հայտնել են, որ դիվանագետը գտնվում է ղազախ բժիշկների հսկողության տակ: Վրացի բժիշկները նրա հետ մշտական կապի մեջ են:
Հունիսի 18-ին հայտնի է դարձել, որ կորոնավիրուսային վարակ է հայտնաբերվել Ղազախստանի նախկին նախագահ Նուրսուլթան Նազարբաևի մոտ: Նշվում է, որ նա ներկայումս գտնվում է «ինքնամեկուսացման» մեջ և շարունակում է աշխատել:
Ղազախստանում կորոնավիրուսով վարակի պաշտոնապես հաստատված դեպքերի թիվը 16 351 է, մահացել է 105 հիվանդ: