19/06/2020 09:54
«Հրապարակ». Իշխանությունների «դիմակամոլությունն» արդեն ծայրահեղ դրսևորումներ է ունենում
«Հրապարակ» թերթը գրում է. «Մեր ձեռքում է հայտնվել կառավարության աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանի ստորագրությամբ պաշտոնական գրությունը՝ ուղղված «Պետական մարմինների ղեկավարներին»։
Հունիսի 4-ին Աղաջանյանը՝ վարչապետի հանձնարարությամբ, գրություն է ուղարկել պաշտոնյաներին՝ առաջարկելով «ստուկաչություն» անել իրենց աշխատակիցների դեմ։ Նայել տեսախցիկների ժապավենները և հայտնաբերել այն աշխատակիցներին, որոնք միջանցքներում և աշխատասենյակներում առանց դիմակների են եղել։ Այդ «հանցագործների» ցանկը ներկայացնել իրենց, որ պատժեն։
Իսկապես, իշխանությունների «դիմակամոլությունն» արդեն ծայրահեղ, հիվանդագին դրսևորումներ է ունենում։ Կարելի է կարծել՝ դիմակը Քովիդ-19-ի վակցինան է կամ բալասանը, իսկ դիմակ չկրողներին հայտնաբերելը, փաստորեն՝ մեր իշխանությունների միակ զբաղմունքը»: