19/06/2020 15:06
69 տարեկանում կյանքից հեռացել է ռեժիսոր Սուրեն Ռշտունին
Հունիսի 19-ին կյանքից հեռացել է ռեժիսոր, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Սուրեն Ռշտունին, հայտնում է Հայաստանի Հանրային հեռուստաընկերության պաշտոնական կայքը:
Հուլիսի 29-ին ռեժիսորը կդառնար 69 տարեկան:
Սուրեն Ռշտունին 1969 թվականից եղել է Հայաստանի Հեռուստառադիոյի պետկոմի ռեժիսորի օգնական, 1971 թվականից՝ ռեժիսորի ասիստենտ, 1976 թվականից՝ ռեժիսոր, եթեր է հեռարձակել «Մեր լեզուն, մեր խոսքը» հաղորդաշարը, որն արժանացել է պետական մրցանակի։
1991-2004 թվականներին եղել է Հայաստանի Հանրային հեռուստաընկերության ամանորյա ժամանցային ծրագրերի գլխավոր ռեժիսորը։
1995 թվականին Փարիզի «Sirnea» կենտրոնում անցել է ռեժիսորական բարձրագույն կուրսեր, այնուհետև Երևանում եղել է Հայաստանի Ազգային հեռուստատեսության գլխավոր ռեժիսորը։
2007 թվականից դասավանդել է Երևանի Խ. Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանում: