19/06/2020 17:44
Երևանի մետրոպոլիտենն աշխատում է անվտանգության կանոնների պահպանմամբ (Տեսանյութ)
Պարետի որոշմամբ՝ հանրային տրանսպորտի աշխատանքի համար շարունակում են գործել աշխատանքի հատուկ կանոններ: Երևանի մետրոպոլիտենը ևս աշխատում է սահմանված ժամանակացույցով ու անվտանգության կանոնների պահպանմամբ: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Առավոտյան՝ ժամը 7-ին, բոլոր գնացքներն արդեն իսկ ախտահանված դուրս են գալիս գիծ: Վագոններում տեղադրված են ալկոգելի սրվակներ: Ախտահանվում են նաև կայարանային տարածքները. ընդհանուր՝ 10 կայարան՝ մինչև 15 000 քմ տարածքով: