20/06/2020 15:15
BMW-ն Գերմանիայում կրճատելու է վեց հազար աշխատակցի
Գերմանական BMW արտադրող ընկերությունը մտադիր է կրճատել 6000 աշխատատեղ COVID-19 կորոնավիրուսային պանդեմիայի բացասական հետևանքների պատճառով: Այս մասին նախօրեին հաղորդել է «Интерфакс»-ը՝ հղում անելով ընկերության հայտարարությանը:
Նշվում է, որ դրա շրջանակում BMW-ն, բացի աշխատանքից ազատելուց, աշխատողներին կառաջարկի ավելի վաղ կենսաթոշակի անցնել հնարավորություն, ինչպես նաև չի երկարաձելու ժամանակավոր պայմանագրերը կամ լրացնելու բաց թափուր աշխատատեղերը:
BMW-ն կդադարեցնի նաև համագործակցությունը Mercedes-Benz-ի (Daimler-ի անդամ) հետ՝ որպես ինքնավար մեքենաների տեխնոլոգիա մշակելու համատեղ ձեռնարկության շրջանակում: Այն ստեղծվել է 2019 թվականի սկզբին:
Ներկայումս BMW- ընկերության աշխարհի բոլոր ձեռնարկություններում աշխատում է շուրջ 126 հազար մարդ: