20/06/2020 15:40
Johnson & Johnson-ը վաճառքից հանելու է կոսմետիկան, որը մաշկի գույնը բացացնում է
Ամերիկյան հայտնի «Johnson & Johnson» ընկերությունը պատրաստ է Ասիայում և Մերձավոր Արևելքում դադարեցնել քսուքների վաճառքը, որոնք օգնում են մաշկի տոնայնությունը բացացնել: Այդ մասին հայտնում է New York Times- ը:
«Վերջին շաբաթների քննարկումները ցույց են տվել, որ սև կետերի հեռացման համար մեր որոշ արտադրանքների անվանումները և դրանց Neutrogena և Clean & Clear շարքի նկարագրությունը տպավորություն է ստեղծում, որ բաց և սպիտակ մաշկն ավելի լավն է, քան ձեր բնական մաշկի բնական երանգը: Դա երբեք մեր մտադրությունը չի եղել, առողջ մաշկը՝ գեղեցիկ մաշկն է», - նշել են ընկերությունում:
Ավելին, Neutrogena Fine Fairness և Clear Fairness արտադրանքները հանվելու են կայքից, բայց դրանք որոշ ժամանակ կմնան խանութների տաղավարներում: