20/06/2020 10:34
Ռոբերտ Քոչարյանն ազատության մեջ է
Վերաքննիչ քրեական դատարանի որոշմամբ՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին ազատ արձակելու համար 2 մլրդ դրամի չափով սահմանված գրավը վճարվել է։
Հունիսի 19-ին աշխատանքային օրվա ավարտին գումարը փոխանցվել է Վերաքննիչ քրեական դատարանի դեպոզիտ հաշվին։ Օրենքով սահմանված և բժշկական համապատասխան պրոցեդուրաներից հետո Ռոբերտ Քոչարյանը «Իզմիրլյան» ԲԿ-ից վերադարձել է տուն։
Վերաքննիչ քրեական դատարանը մասնակի բավարարեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների բողոքը։
Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ կիրառված կալանքը վերացվեց, կիրառվեց գրավը՝ 2 մլրդ դրամի չափով։