20/06/2020 12:07
Բոլթոնն իր գրքում խոսել է Մակրոնի նկատմամբ Թրամփի քննադատական վերաբերմունքի մասին
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իրեն ամենամոտ ընկերներ է համարում Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեին և Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնին և չի գնահատում Ֆրանսիայի առաջնորդ Էմանուել Մակրոնին՝ կարծելով, որ նա փչացնում է այն ամենը, ինչին դիպչում է, գրում է Guardian-ը՝ հղում անելով Թրամփի նախկին խորհրդական Ջոն Բոլթոնի գրքին:
«Սենյակը, որտեղ դա տեղի է ունեցել. Հուշեր Սպիտակ տնից» գիրքը լույս է տեսնելու հաջորդ շաբաթ: Սակայն ԱՄՆ արդարադատության նախարարությունը փորձում է կասեցնել դրա շրջանառությունը: Վարչակազմը պնդում է, որ գիրքը պարունակում է գաղտնի տեղեկատվություն, իսկ Բոլթոնը չի համաձայնեցրել բովանդակությունը Սպիտակ տան հետ:
«Բոլթոնը բացահայտում է, որ Թրամփը Բորիս Ջոնսոնին և Սինձո Աբեին դասում է աշխարհի այն առաջնորդների շարքին, որոնց հետ նա ամենամոտն է, մինչդեռ այն ամենը, ինչ դիպչում է Էմանուել Մակրոնը, «վերածվում է կղանքի»», - գրում է թերթը: