20/06/2020 12:30
Ռուսաստանում մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 161 մարդ
Ռուսաստանում մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 161 մարդ: Ընդհանուր առմամբ, երկրում համաճարակի սկսվելուց ի վեր մահացել է 8002 պացիենտ: Այս մասին հայտնել են կորոնավիրուսային վարակի դեմ պայքարի օպերատիվ շտաբից:
Երկրում օրվա ընթացքում հաստատվել է COVID-19-ով վարակվելու 7889 նոր դեպք: Համաճարակի ընթացքում արձանագրվել է ընդհանուր 576 952 դեպք:
Մեկ օրում 10 186 մարդ ապաքինվել է, ընդհանուր առմամբ՝ 334 592 պացիենտ: