20/06/2020 09:30
«Հրապարակ». Կառավարությունը զբաղված է մատնիչությունը խրախուսելով
«Հրապարակ» թեթրը գրում է. «Երեկ գրել էինք, որ պետական կառույցները գրություններ են ստացել կառավարության աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանի ստորագրությամբ, որ ներկայացնեն այն աշխատակիցների ցանկը, որոնք միջանցքներում և սենյակներում դիմակներ չեն կրել՝ «հիմք ընդունելով տեսախցիկների միջոցով արձանագրված տեղեկատվությունը»։ Գրությունը բուռն վրդովմունքի տեղիք է տվել։
Պետական ծառայողները զայրացած են՝ իսկ ի՞նչ են անելու այդ ցուցակները։ Մեզ ասացին, որ նախարարություններում անվտանգության աշխատողներն ու աշխատակազմերն իրար դեմ են ստուկաչություն անում՝ ստուգում են մեկը մյուսի կազմած ցուցակները և հայտնաբերում, թե ով ում է դուրս թողել ցանկից։
Փոխանակ կառավարությունը հարցապնդում անի, թե ինչ միջոցառումներ են ձեռնարկել կորոնավիրուսի դեմ պայքարի շրջանակներում, զբաղված է մատնիչությունը խրախուսելով»: