20/06/2020 13:39
Վրաստանը հույս ունի բացել Ռուսաստանի հետ սահմանն օգոստոսին
ՌԴ հետ հարաբերությունների կարգավորման հարցերով Վրաստանի վարչապետի հատուկ ներկայացուցիչ Զուրաբ Աբաշիձեն հույս ունի, որ մինչև օգոստոս Ռուսաստանում կբարելավվի կորոնավիրուսով վարակի հետ կապված համաճարակաբանական իրավիճակը, ինչը հնարավորություն կտա բացել ցամաքային սահմանը «Կազբեգի - Վերին Լարս» անցակետում:
«Մենք զրուցում ենք ռուսական կողմի հետ: Սահմանի բացումը կախված է համաճարակաբանական իրավիճակից: Լավ կլինի, որ մենք կարողանայինք բացել սահմանը Ռուսաստանի հետ օգոստոսին, ամռան վերջին», - ասել է Աբաշիձեն շաբաթ ТАСС-ի հետ զրույցում:
Կազբեգի - Վերին Լարսը վրաց-ռուսական սահմանի միակ ակտիվ անցակետն է: Այն փակվել է մարտի 16-ից` նոր կորոնավիրուսային վարակի պանդեմիայի պատճառով: