20/06/2020 13:00
Բրազիլիայում կորոնավիրուսով վարակվել է ավելի քան 1 միլիոն մարդ
Բրազիլիայում կորոնավիրուսով վարակվել է ավելի քան 1 միլիոն մարդ, հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով հանրապետության առողջապահության նախարարության տվյալներին:
Օրվա ընթացքում մասնագետները հայտնաբերել են վարակի 54 771 նոր դեպք:
Ընդհանուր առմամբ՝ ապաքինվել է 507 200 պացիենտ, 476 759-ը մնում է բժշկական հսկողության տակ:
Համաճարակի սկզբից ի վեր երկրում մահացել է 48 954 հիվանդ: