20/06/2020 14:40
ԱՄՆ-ը չի պլանավորում վերսկսել հաղորդակցությունը Եվրոպայի հետ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մտադիր չէ վերացնել ուղևորափոխադրումների արգելքը Եվրամիության երկրների համար: Այս մասին հայտարարել է Սպիտակ տան խոսնակ Քեյլի Մակինանին ճեպազրույցի ժամանակ:
«Նախագահը գիտի, որ ուղևորությունների սահմանափակումները կյանքեր փրկելու շատ կարևոր բաղկացուցիչ մաս է: Մոտ երեք միլիոն մարդ կարող էր մահանալ, և այդ սահմանափակումները կարևոր դեր խաղացին վաղ գործողություններ ձեռնարկելու և ամերիկյան կյանքը փրկելու գործում», - ասել է նա:
Նա նաև ընդգծել է, որ Թրամփը «մշտապես վերահսկում է տվյալները, և այժմ սահմանափակումները հանելու պլաններ չկան»: