20/06/2020 11:43
Տոկիոյում բնակչության թվաքանակը գերազանցել է 14 միլիոնը
Ճապոնիայի մայրաքաղաքի բնակչության թվաքանակը գերազանցել է 14 միլիոնը, հայտնել է NHK հեռուստաալիքը՝ հղում անելով Տոկիոյի իշխանություններին:
Ըստ մայիսի 1-ի տվյալների՝ Տոկիոյում բնակվում է մոտ 6,88 մլն տղամարդ և 7,12 մլն կին: Ինչպես նշում է հեռուստաալիքը՝ թվաքանակի աճը պայմանավորված է ոչ միայն մյուս պրեֆեկտուրաներից մարդկանց հոսքով, որոնք մայրաքաղաք են գալիս սովորելու և աշխատելու, այլ այն հանգամանքով, որ Տոկիոյի բնակիչները երկրում նոր կորոնավիրուսի տարածման պատճառով իրենց բնակության վայրը փոխելու ցանկություն չունեն:
Տոկիոյի բնակչության թվաքանակը 10 միլիոնի էր հասել 1962 թվականին, հետագա տասնամյակներին այս ցուցանիշը շարունակել է կայուն աճել