20/06/2020 10:51
Հայաստանում մեկ օրում հաստատվել է կորոնավիրուսի 551 նոր դեպք, մահացել է 16 մարդ
Հայաստանում հունիսի 20-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսի 19708 դեպք: Մեկ օրում դեպքերի թիվն ավելացել է 551-ով:
Կորոնավիրուսից ապաքինվել է 8854 (+588) մարդ, այս պահին բուժվում է 10409-ը (-53)։
Ընդհանուր առմամբ, գրանցվել է մահվան 445 դեպք, որից կորոնավիրուսի հետևանքով՝ 332 (+13), այլ պատճառներով՝ 113 (+3):
Մեկ օրում մահացել է 16 մարդ:
Մահվան դեպքերի վերաբերյալ ԱՆ-ից հայտնում են, որ պացիենտները եղել են 77 (տղամարդ), 59 (տղամարդ), 66 (կին), 76 (տղամարդ), 84 (տղամարդ), 38 (կին), 55 (տղամարդ), 85 (տղամարդ), 43 (տղամարդ), 70 (տղամարդ), 50 (տղամարդ), 70 (տղամարդ) և 56 (տղամարդ) տարեկան: Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկ հիվանդություններ։
Նախորդ օրն արձանագրվել է մահվան 3 դեպք, երբ մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: