20/06/2020 11:27
Բիշքեկի քաղաքապետի մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել
Կորոնավիրուս է հայտնաբերվել Բիշքեկի քաղաքապետ Ազիզ Սուրակմատովի մոտ, գրել է Ղրղզստանի մայրաքաղաքի ղեկավարի աշխատակազմի ղեկավար Բալբակ Տուլոբաևը Facebook-ի իր էջում:
«Ցավոք, Բիշքեկի քաղաքապետ Ա. Սուրակմատովի COVID-19-ի թեստը ցույց է տվել դրական արդյունք», - գրել է Տուլոբաևը:
Ըստ նրա, վերջին երեք օրում քաղաքապետը գտնվում է ինքնամեկուսացման մեջ, նա ունի ցածր ջերմաստիճան: