21/06/2020 11:05
Հայաստանում մեկ օրում հաստատվել է կորոնավիրուսի 560 նոր դեպք, մահացել է 19 մարդ
Հայաստանում հունիսի 21-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսի 20 268 դեպք: Մեկ օրում դեպքերի թիվն ավելացել է 560-ով:
Կորոնավիրուսից ապաքինվել է 9002 մարդ (+148), այս պահին բուժվում է 10 802-ը (+397)։
Ընդհանուր առմամբ, գրանցվել է մահվան 464 դեպք, որից կորոնավիրուսի հետևանքով՝ 350 (+18), այլ պատճառներով՝ 114 (+1):
Մեկ օրում մահացել է 19 մարդ:
Մահվան դեպքերի վերաբերյալ ԱՆ-ից հայտնում են, որ պացիենտները եղել են 62 (կին), 81 (տղամարդ), 57 (տզամարդ), 65 (կին), 81 (տղամարդ), 64 (կին), 66 (տղամարդ), 55 (կին), 48 (կին), 61(տղամարդ), 73 (տղամարդ), 90 (կին), 84 (տղամարդ), 65 (տղամարդ), 72 (տղամարդ), 51 (տղամարդ), 57 (տղամարդ) և 87 (կին) տարեկան: Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։
Նախորդ օրն արձանագրվել է մահվան 1 դեպք, երբ պացիենտի մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։