22/06/2020 15:33
Հայտնի է Միհրան Ծառուկյանի ու Արփի Գաբրիելյանի առաջնեկի սեռը. զույգը որդի կունենա (Տեսանյութ)
Երգիչ Միհրան Ծառուկյանի և դերասանուհի Արփի Գաբրելյանի առաջնեկը տղա է: Այս մասին զույգը հայտնել է «Արմենիա» հեռուստաընկերության «Խոստովանություն» ծրագրի շրջանակներում: Ի դեպ, փոքրիկի սեռն անակնկալ էր նաև ապագա հայրիկի համար. հենց նկարահանման տաղավարում կտրած տորթի կապույտ միջուկը նրան հուշեց՝ որդի է ունենալու:
«Քո ու մեր փոքրիկ տղայի համար ունեմ անակնկալ: Գիտեմ, թե ոնց են փայլում քո աչքերը, երբ ես քեզ համար երգում եմ, ու կուզեմ, որ այդ գեղեցիկ ավանդույթը հարատևի մեր ընտանիքում: Որպեսզի մեր փոքրիկների աչուկներն էլ փայլեն մեզ լսելիս: Խոստանում եմ, որ մեր փոքրիկի օրորոցայինը ես եմ երգելու, քանի որ մեր շատ լավ ընկերներ Ավետ Բարսեղյանն ու Մարտին Միրզոյանը մի գեղեցիկ օրորոցային երգ են գրել նրա համար: Այն կոչվում է «Հոր օրորը»», - կնոջը դիմեց երգիչը՝ կատարելով վերոնշյալ օրորոցայինը:
Միհրան Ծառուկյանն անդրադարձավ նաև իր և Արփիի ունեցած դժվարություններին:
«Մեր կյանքում էլ եղան դժվարին շրջաններ: Նույնիսկ տևական ժամանակ բաժանվել էինք, ու մեզ թվում էր՝ էլ երբեք միասին չենք լինելու: Սակայն մեր սերն ավելի ուժեղ գտնվեց, ու մենք հասկացանք, որ առանց իրար անհնար է», - խոստովանեց նա:
Նշենք, որ զույգն ամուսնացել է 2019 թվականի դեկտեմբերի 14-ին: Պսակադրությունը տեղի է ունեցել Էջմիածնի Սուրբ Շողակաթ եկեղեցում: