22/06/2020 16:13
Իրանում մեկ օրում արձանագրվել է կորոնավիրուսի հետևանքով մահվան 119 դեպք
Իրանում մեկ օրում հայտնաբերվել է կորոնավիրուսի ավելի քան 2573 նոր դեպք, մահացել է 119 մարդ, հայտարարել է Իրանի Առողջապահության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Սիմա Սադատ Լարին:
«Անցած մեկ օրվա ընթացքում հայտնաբերվել է COVID-19 վարակի 2573 նոր դեպք: Ընդհանուր առմամբ, վարակվել է 207 525 մարդ, ապաքինվել՝ 166 427-ը», - ասել է նա IRINN-ի եթերում:
Մահացածների ընդհանուր թիվը հասել է 9742-ի: