22/06/2020 15:15
Դեպի «Հպատակ Հայաստա՞ն». Ավետիք Իշխանյան
Իրավապաշտպան Ավետիք Իշխանյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Այս պահին Հայաստանի Հանրապետության ԱԺ-ում, ժողովրդավարության անվան տակ, տեղի է ունենում իրավական պետության ոչնչացում։ Այսպիսով, նոր կոչվող Հայաստանում, վարչապետը՝ օգտվելով համաճարակային իրավիճակից, հրահանգելով և սպառնալով իր 88 խաղալիք-պատգամավորներին, թքած ունենալով միջազգային պարտավորությունների վրա, իրականացնում է հակասահմանադրական հեղաշրջում։
Այպիսով, եթե այս հակասահմանադրական, հակաօրինական նախագիծն օրենք դառնա, նոր Հայաստան կոչվածն իրականում ետ կշպրտվի դեպի խոր միջնադար, իր գավառական միապետով։ Իրավիճակը փրկելու հնարավորություն տրված է երկու ընդդիմադիր խմբակցություններին։ Եթե այս խմբակցությունները համատեղ չդիմեն ՍԴ, ապա իմքայլականների հետ հավասար կկրեն պատասխանատվություն ապագա սերունդների առջև և ոչ մի արդարացում,կամ բացատրություն չեն կարող ընդունելի լինել, ինչպես նաև այս խմբակցությունների անդամ պատգամավորներն այլևս բարոյական իրավունք չեն ունենա խոսել ինչ-ինչ արժեքներից։
ՍԴ չդիմելու դեպքում կարելի է արձանագրել․ «Բարգավաճ Հայաստան» + «Լուսավոր Հայաստան» = «Հպատակ Հայաստան» խմբակցություն»։