22/06/2020 10:39
Չի բացառվում, որ մենք ընդհանրապես ԱԺ արտահերթ նիստին չմասնակցենք. Էդմոն Մարուքյան
ԼՀԿ-ն իր դիրքորոշումը արտահայտել է սահմանադրական հանրաքվեի որոշման ընդունման ժամանակ: Մենք այն ժամանակ խորհրդարանում դեմ ենք քվեարկել, ստացել ենք լեգիտիմ իրավունք՝ ձևավորելու «Ոչ»-ի շտաբը, խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ ասաց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:
«Չենք ձևավորել այդ շտաբը և քաղաքական ուժերին կոչ ենք արել չձևավորել «Ոչ»-ի շտաբ, և նրանք այդ օրակարգն ընդունել են: Բայց հանրաքվեն չեղավ, և նույն բանն ուզում են անել խորհրդարանում: Մենք, մեծ հաշվով, ասելիք չունենք: Չի բացառվում, որ մենք ընդհանրապես նիստին չմասնակցենք: Դեռ քննարկումների մեջ ենք, բայց դոմինանտ կարծիքը խմբակցությունում այն է, որ անիմաստ է այդ նիստին գնալ», - ասաց Մարուքյանը:
Հիշեցնենք, որ այսօր՝ ժամը 13:00-ին, ԱԺ-ն Սահմանադրությունը փոխելու հարցով արտահերթ նիստ է գումարելու: