22/06/2020 14:38
Նյու Յորքում Թեոդոր Ռուզվելտի հուշարձանն ապամոնտաժվելու է
Նյու Յորքում Բնական պատմության ամերիկյան թանգարանի մուտքի մոտ գտնվող ԱՄՆ 26-րդ նախագահ Թեոդոր Ռուզվելտի բրոնզե հուշարձանն ապամոնտաժվում է: Այդ մասին հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով «The New York Times» թերթին:
Հուշարձանը տեղադրվել է 1940 թվականին, այն բաղկացած է երեք հիմնական տարրերից՝ Ռուզվելտը նստած է ձիու վրա, մի կողմից քայլում է հնդիկ, մյուս կողմից՝ աֆրոամերիկացի:
Ինչպես նշվում է, թանգարանը որոշում է կայացրել հուշարձանը ապամոնտաժելու մասին, իսկ Նյու Յորքի իշխանությունները համաձայնել են որոշման հետ: