22/06/2020 16:58
Ռուսաստանում մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 95 մարդ
Ռուսաստանում մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 95 մարդ: Ընդհանուր առմամբ, երկրում համաճարակի սկսվելուց ի վեր մահացել է 8206 պացիենտ: Այս մասին հայտնել են կորոնավիրուսային վարակի դեմ պայքարի օպերատիվ շտաբից:
Երկրում օրվա ընթացքում հաստատվել է COVID-19-ով վարակվելու 7600 նոր դեպք: Համաճարակի ընթացքում արձանագրվել է ընդհանուր 592 280 դեպք:
Մեկ օրում 4705 մարդ ապաքինվել է, ընդհանուր առմամբ՝ 344 416 պացիենտ: