22/06/2020 15:24
Ռուսաստանում մեկ րոպե լռությամբ հարգել են պատերազմի զոհերի հիշատակը
Հայրենական մեծ պատերազմում ընկածների հիշատակը հարգվել է մեկ րոպե լռությամբ՝ որպես Համառուսական ակցիայի մաս, որը տեղի է ունեցել Ռուսաստանի բոլոր շրջաններում Հիշատակի և վշտի օրը՝ հունիսի 22-ին:
2020թ.-ին ՌԴ կառավարությունը լռության համընդհանուր րոպեի համար սահմանել էր 12:15-ը:
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը ԽՍՀՄ-ի վրա հիտլերյան զորքերի հարձակման 79-ամյակի առիթով ծաղկեպսակ է դրել Ալեքսանդրյան պարտեզում անհայտ զինվորի գերեզմանին:
Նախագահական գնդի երթից հետո պետության ղեկավարը մասնակցել է մեկ րոպե լռությանը: