22/06/2020 15:44
Թալիբաններն ազատ են արձակել աֆղան 14 գերու
«Թալիբան» արմատական շարժման գրոհայիններն ազատ են արձակել աֆղան 14 գերու, հայտնել է Քաթարում շարժման քաղաքական գրասենյակի խոսնակ Սուհեիլ Շահինը:
«Քաբուլի վարչակազմի 14 զինվորականից և ոստիկանից կազմված ևս մեկ խումբ է ազատ արձակվել «Իսլամական Էմիրության» բանտերից՝ Լոգարի, Նանգարհար և Նուրիստան նահանգներում և ուղարկվել նրանց ընտանիքներին», - գրել է Շահինը Twitter-ում: