22/06/2020 16:41
Թուրքիայի հյուսիս-արևմուտքում ջրհեղեղի հետևանքով 5 մարդ է մահացել
Թուրքիայի հյուսիսարևմտյան Բուրսա նահանգում հորդառատ անձրևների հետևանքով առաջացած ջրհեղեղների հետևանքով առնվազն հինգ մարդ է մահացել, հայտնում են տեղական իշխանությունները:
Նշվում է, որ Բուրսա նահանգի Կեստելի շրջանում տեղի ունեցած սելավատարի հետևանքով մահացել է հաշմանդամություն ունեցող կին և նույն ընտանիքի չորս անդամ, այդ թվում՝ երեխա: Փրկարարները շարունակում են որոնել մեկ անհետ կորածի:
Ջրհեղեղը զգալի վնաս է հասցրել շրջանի ենթակառուցվածքին, վնասվել են ճանապարհներ, դրանք վերականգնվում են: