22/06/2020 18:18
Թուրքիայում դիմակ կրելու ռեժիմը խախտողներին կտուգանեն
Երկուշաբթի Թուրքիայի ՆԳՆ-ն հայտարարել է 900 թուրքական լիրայի (130 ԱՄՆ դոլար) տուգանք սահմանելու մասին՝ կորոնավիրուսային պանդեմիայի ընթացքում դիմակ կրելու ռեժիմը խախտելու համար:
Նախկինում դիմակներ կրելու ռեժիմը խախտողներին միայն նախազգուշացնում էին: Իշխանությունների դիրքի խստացումը պայմանավորված է նրանով, որ անցած շաբաթվա ընթացքում երկրում կորոնավիրուսով հիվանդության նոր դեպքերի օրական թիվն աճել է մինչև 1-1,5 հազար, մինչդեռ նախկինում այն նվազում էր մինչև 700-800:
Թուրքիայի 48 նահանգներում, ներառյալ՝ Անկարայում և Ստամբուլում, արգելվում է փողոց դուրս գալ առանց դիմակ: