22/06/2020 17:10
Հարավային Կորեան հայտարարել է COVID-19 վարակի երկրորդ ալիքի մասին
Հարավային Կորեայի Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնների (KCDC) կազմակերպության ղեկավար Չոն Ըն Գենը հայտնել է, որ կորոնավիրուսային վարակի երկրորդ ալիքը գրավել է Սեուլի մայրաքաղաքը և դրա շրջակայքները, հայտնում է «Yonhap News Agency»-ն:
Նրա խոսքով՝ KCDC- ն ակնկալում էր, որ երկրորդ ալիքը կսկսվի աշնանը կամ ձմռանը, բայց իրենց կանխատեսումները սխալ էին:
Կազմակերպությունը նաև մտահոգություն է հայտնել, որ քանի դեռ մարդիկ սերտ կապի մեջ են միմյանց հետ, վարակի տարածումը կշարունակվի:
Իր հերթին, Սեուլի իշխանությունները բնակիչներին նախազգուշացրել են, որ սոցիալական հեռավորության ռեժիմը կարող է նորից կիրառվել մայրաքաղաքում, եթե առաջիկա երեք օրվա ընթացքում վարակակիրների թվի ամենօրյա աճը գերազանցի 30-ը, կամ հիվանդանոցների մահճակալների քանակը լրացվի առնվազն 70%-ով: