22/06/2020 14:17
ԵԽ գլխավոր քարտուղարը կոչ է արել ՀՀ իշխանություններին առաջնորդվել Վենետիկի հանձնաժողովի առաջարկություններով և Եվրոպայի խորհրդի չափանիշներին համապատասխան
Հունիսի 19-ին ընդունված և այսօր հրապարակված Վենետիկի հանձնաժողովի կարծիքը հնարավորություն է տալիս լուծել այն խնդիրները, որոնք եղել են Հայաստանի Ազգային ժողովի և Սահմանադրական դատարանի միջև սահմանադրական ճգնաժամի կենտրոնում, հայտարարել է Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ-Բուրիչը։
«Վենետիկի հանձնաժողովի կարծիքը պարզաբանում է Սահմանադրական դատարանի վերանայման շրջանակը՝ Սահմանադրության փոփոխության գործընթացի շրջանակներում և ընդունել է Ազգային ժողովի իրավասությունը՝ հետ կանչելու իր որոշումը հանրաքվեի վերաբերյալ: Ավելին, այն ընդունել է, որ Սահմանադրական դատարանի կազմի վերաբերյալ 2015 թվականի Սահմանադրության դրույթները լիարժեք կատարելու նպատակը օրինական է:
Այս նպատակը՝ դատավորների իրավասության և նրանց անկախության պահպանման անհրաժեշտության հետ հաշտեցնելու համար, Վենետիկի հանձնաժողովը առաջարկել է մտցնել նոր անցումային շրջան, որի տևողությունը պետք է որոշի Հայաստանի իշխանությունները:
Վենետիկի հանձնաժողովը ափսոսանք է հայտնել, որ փոփոխությունները, որոնք չեն նախատեսում նման անցումային ժամանակաշրջան, Ազգային ժողովում ներկայացվել են Վենետիկի հանձնաժողովի կարծիքի ընդունման օրը:
Ես հրավիրում եմ բոլոր իշխանություններին՝ առաջնորդվել Վենետիկի հանձնաժողովի առաջարկություններով՝ հաղթահարելու սահմանադրական ճգնաժամը՝ 2015 թվականի Սահմանադրության համապատասխան դրույթների սահուն իրականացմամբ և Եվրոպայի խորհրդի չափանիշներին համապատասխան», - ասված է հայտարարության մեջ։