22/06/2020 20:26
Սահմանադրական փոփոխություններն այլևս չեն ուղարկվի նախագահի ստորագրմանը
Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ հաստատեց ԱԺ կանոնակարգ սահմանադրական օրենքում փոփոխությունները, որոնք նախատեսում են Սահմանադրական փոփոխությունները հաստատման համար չուղարել Հանրապետության նախագահի քննարկմանը, այլ հնարավորություն ընձեռել ԱԺ նախագահին հրապարակել փոփոխությունները խորհրդարանի կողմից դրանց ընդունումից հետո։
Այսպիսով, Սահմանադրական փոփոխությունների ստորագրման ինստիտուտ այլևս չի նախատեսվի։
Նախագծին կողմ քվեարկեց 89 պատգամավոր։ Ընդդիմությունը չէր մասնակցում նիստին ու քվեարկությանը: