22/06/2020 17:59
Թրամփի՝ տնտեսական հարցերով գլխավոր խորհրդականը կլքի պաշտոնը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի տնտեսական հարցերով խորհրդական Քևին Հասսեթն ամռանը կլքի ԱՄՆ վարչակազմը, հայտնում է «Axios»-ը՝ հղում անելով աղբյուրներին:
Մարտ ամսվա ընթացքում Հասսեթը վերադարձել է խորհրդականի պաշտոնին՝ կորոնավիրուսային համաճարակի պատճառով վատթարացող տնտեսական իրավիճակի կապակցությամբ:
Ավելի վաղ նա նախազգուշացրել էր, որ ԱՄՆ-ում գործազրկությունը կարող է հասնել Մեծ դեպրեսիայի մակարդակի և կողմ է գործազրկության ծախսերի ավելացմանը:
Նշվում է, որ Հասսեթը խորհրդատվական ծառայություններ է մատուցում կամավորական սկզբունքով, նրա ներկայությունը վարչակազմում միշտ ժամանակավոր է եղել: