22/06/2020 10:45
Հայաստանում մեկ օրում հաստատվել է կորոնավիրուսի 320 նոր դեպք, մահացել է 13 մարդ
Հայաստանում հունիսի 22-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսի 20 588 դեպք: Մեկ օրում դեպքերի թիվն ավելացել է 320-ով:
Կորոնավիրուսից ապաքինվել է 9131 մարդ (+129), այս պահին բուժվում է 10 980-ը (+178)։
Ընդհանուր առմամբ, գրանցվել է մահվան 477 դեպք, որից կորոնավիրուսի հետևանքով՝ 360 (+10), այլ պատճառներով՝ 117 (+3):
Մեկ օրում մահացել է 13 մարդ:
Մահվան դեպքերի վերաբերյալ ԱՆ-ից հայտնում ենք, որ պացիենտները եղել են 83 (տղամարդ), 71 (կին), 81 (տղամարդ), 85 (կին), 70 (տղամարդ), 53 (տղամարդ), 84 (կին), 84 (տղամարդ), 62 (կին) և 60 (կին) տարեկան: Բացի վերջինից՝ մնացած բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկ հիվանդություններ։
Նախորդ օրն արձանագրվել է նաև մահվան 3 դեպք, երբ պացիենտի մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: