22/06/2020 18:29
Դեքսամետազոն դեղամիջոցն օգնում է կորոնավիրուսի բուժման պրոցեսում. Ֆրանսիացի բժիշկ
Կա նոր լուր. դեքսամետզոն դեղամիջոցը հնարավոր է արդեն օգտոգործել Հայաստանում, քանի որ առկա է։ Դեղամիջոցն օգնում է կորոնավիրուսի բուժման պրոցեսում, պարետատան նիստից հետո ճեպազրույցի ընթացքում ասաց Հայաստանում գտնվող Ֆրանսիայի բժշկական թիմի ղեկավար Ալեքսանդր Մինյոնը։
«Այս հիվանդությունը երկար ամիսների պատմություն ունի և այնպես չէ, որ աս դեղամիջոցն անպայման, անմիջապես օգնելու է ու մեզ ազատելու է այս պատուհասից», - ասաց Ֆրանսիայի բժշկական թիմի ղեկավարը։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ ընդգծեց՝ դեղամիջոցը հորմոնալ է, և այն կարելի է կիրառել միայն բժշկի ցուցումով.
«Խնդրում եմ ինքնաբուժությամբ չզբաղվել: Դեղամիջոցը հորմոնալ է, և այն կարելի է օգտագործել միայն բժշկի ցուցումով», - ասաց վարչապետը: