22/06/2020 13:18
Անդրանիկ Թևանյան. «Փաշինյանը ևս մեկ կոլեկտիվ հանցագործության է մղում «Իմ քայլին». Հայաստանում խունտա է ձևավորվում»
«Փաշինյանին շատ է դուր եկել կորոնավիրուսը։ Համաճարակային պայմաններում նա արտակարգ դրություն է սահմանել, բայց ոչ թե համաճարակի տարածման դեմ արտակարգ քայլերի գնալու, այլ սեփական իշխանությունն ընդլայնելու և մարդկանց իրավունքները սահմանափակելու համար։ Նա մի կողմից հակաիրավական քայլերի է գնում, բայց մյուս կողմից արգելում է այդ քայլերի զոհերին պայքարել իրենց իրավունքների համար», - Facebook-ի իր էջում գրել է «Պոլիտէկոնոմիա» հետազոտական ինստիտուտի տնօրեն Անդրանիկ Թևանյանը։
«Համաճարակը Փաշինյանը դարձրել է հնարավորություն՝ Սահմանադրական դատարանը գրավելու համար։ Ամիսներ առաջ նա ուզում էր Սահմանադրական դատարանը «բուդկայի» պես սեփականաշնորհել հանրաքվեով, իսկ հիմա՝ «օրենքով»։
Փաշինյանն իր թիմակիցներին հերթական անգամ դրդում է կոլեկտիվ հանցագործության։ Այդպիսով նա փորձում է ամրապնդել իր դիրքերը՝ «Ոչինչ չի միավորում մարդկանց այնպես, ինչպես համատեղ գործած հանցանքը» տարբերակով։